Շաբաթ օրը՝ ապրիլի 24-ին , <<Արատտա>> ուսանողական շարժման հերթական դասի ավարտից հետո շարժման անդամները հիմնադիր Հովհաննես Բասենցյանի հետ միասին շարժվեցին Ծիծեռնակաբերդ՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: <<Արատտա>>-յի ուսանողների երթը մեկնարկեց Բարեկամություն մետրոյին հարակից տարածքից: Ուսանողներ ծաղիկները ձեռքներին շարժվեցին Ծիծեռնակաբերդի ճանապարհով:Քայլում էին միասնական` երեք շարքով,իրար թևանցուկ արած:Խմբի համախմբվածությունը արժանացավ և Ծիծեռնակաբերդ գնացողների,և լրագրողների ուշադրությանը: Ուսանողներին առաջնորդում էր ոչ միայն շարժման հիմնադիրը,այլև <<Ոչ թե լաց,այլ պայքար>> պաստառը:Հենց այս պաստառը բարձրացրած `<<Արատտա>>-յի հիմնադիրն ու անդամները խոնարհվեցին անմար կրակի առաջ և դրեցին իրենց ծաղիկները: Այցը Ծիծեռնակաբերդ ևս մի դաս էր`ոչ պակաս կարևոր ու անհրաժեշտ <<Արատտա>>-յի ուսանողների համար,քան մնացած դասերը:Աննա Կարապետյան

Комментариев нет:
Отправить комментарий