Ապրիլի 6-ին մեկնարկեցին Արատտա ուսանողական շարժման
կազմակերպած դասընթացները:Դահլիճում հավաքվել էին տարբեր բուհերից եկած և հարզացրույցի փուլը հաղթահարած ուսանողներ: Ասեղ
գցելու տեղ չկար: Բոլորը ոգևորված էին,երևում
էր ,որ ուսանողական շարժումն ու կազմակերված եռամսյա դասընթացները նրանց շատ են հետաքրքրել:
Բացման խոսքով հանդես եկավ Արատտա ուսանողական շարժման
հիմնադիր-նախագահ Հովհաննես Բասենցյանը,որից հետո ուսանողները ծանոթացան իրար հետ,կիսվեցին
տպավորություններով ,հանդես եկան ողջույնի խոսքով:Դասընթացին մասնակից անդամների մեջ գերակշռում էին տնտեսագետները,որոնք
մեծամասամբ Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի ուսանողներ էին:Բացի տնտեսագետներից
կային նաև Սոցիոլոգիայի,Հոգեբանության,Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներ:Մասնակիցների
ներկայանալուց ու ողջույնի խոսքից հետո Հովհաննես Բասենցյանը ներկայացրեց դասընթացների առարկաները,ժամանակացույցը և այն սկզբունքները,որոնց պետք է բավարարեն <<Արատտայի>> դասընթացների մասնակից անդամները:
Դասընթացների ընթացքում երեխաները կծանոթանան հանրային
կառավարմանը, քաղաքագիտությանը, տնտեսագիտությանը, հռետորական արվեստին, պատմությանը,
էթնոհոգեբանությանը, լրագրությանը, և PR-ին,կսովորեն գրել հոդվածներ,խոսել տեսախցիկի
առաջ:
Դասընթացները կվարեն ոլորտի առաջատար մասնագետները,որոնք
կօգնեն ուսանողներին կայանալ իրենց ուսման
և մասնագիտության մեջ: Դասընթացների շրջանակներում մասնակիցներին կհանձնարարվի կարդալ գեղարվեստական,մասնագիտական գրականություն, ինչպես նաև էպոսներ և կրոններ:
Հոդված`Աննա Կարապետյան
Լուսանկարներ` Զեփյուռ Իզյան















Комментариев нет:
Отправить комментарий