среда, 30 октября 2013 г.
суббота, 6 июля 2013 г.
Արատտան տվեց իր առաջին շրջանավարտները
Ապրիլից մինչև հունիս տևեցին Արատտա ուսանողական շարժման Առաջին սերնդի դասընթացները: Այդ դասընթացների ընթացքում շարժման մասնակիցները ծանոթացան Հայոց պատմության հիմնահարցերին, լեզվի արդիական խնդիրներին, խորացրին իրենց գիտելիքները PR-ի, մարքեթինգի, մենեջմենթի, քաղաքագիտության, համացանցային պատերազմների, աշխարհի մշակույթների, Ջավախքի հիմնահարցի վերաբերյալ, քննարկեցին Հայ առաքելական եկեղեցու և այլ եկեղեցիների տարբերությունները, ուսումնասիրեցին էզոթերիկա, հոգեբանություն, հռետորիկա և կրոններ: Նաև դասընթացների ամբողջ ընթացքում մասնակիցները կարդում էին տարբեր գրքեր՝ ամեն մեկն ուներ իր նեղ մասնագիտական գիրքը, և կային գրքեր, որ բոլորի համար հավասար էին նախատեսված:
Հունիսի 29-ին տեղի ունեցավ Արատտա ուսանողական շարժման առաջին ամփոփիչ ժողովը: Շարժման նախագահ Հովհաննես Բասենցյանի ղեկավարությամբ ժողովը քննարկեց մի քանի հարցեր: Նախ՝ դասընթացների ընթացքում աչքի ընկած և գերազանց սովորած երեխաները ընդգրկվեցին շարժման ղեկավար անդամների շարքում, նույնն է թե՝ աշխատանքի կամավոր հիմունքներով: Հետո քննարկվեց Արատտայի գործունեությունը ամռան ընթացքում. որոշվեց կազմակերպել մասնակիցներով արշավ և միջացառումներ ու հանդիպումներ հետաքրքիր և ճանաչված մարդկանց հետ: Հաստատվեց նաև Արատտայի ինքնաֆինանսավորման հարցը. շարժումն այսօրվա դրությամբ չունի որևէ հովանավոր և բոլոր ծախսերը հոգում են անդամավճարները:
Այսպիսով, Արատտա ուսանողական շարժումը գնում է առաջ՝ հավատարիմ մնալով
իր կարգախոսին. <<Միավորենք գիտելիքն ու փորձը հանուն ազգային խնդիրների լուծման>>:
Նոր խումբ կկազմվի և դասընթացներ կլինեն սեպտեմբերից, իսկ այժմ Արատտայի անդամները ջանասիրաբար աշխատում են իրագործելու իրենց նպատակները՝ կրթել հայ երիտասարդությանը պատշաճ կերպով:
Արատտա Ուսանողական Շարժման լրագրող`
Ժաննա Պողոսյան
вторник, 30 апреля 2013 г.
понедельник, 29 апреля 2013 г.
Արա Պապյանը սեմինար անցկացրեց «Արատտա» ուսանողական շարժման հետ
Ապրիլի 27-ին Արատտա ուսանողական շարժումը հյուրընկալել էր աշխարհահռչակ քաղաքագետ, դիվանագետ, իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Պապյանին: Նա սեմինար անցկացրեց ուսանողների հետ «Վուդրո Վիլսոնի Իրավարար վճիռը` որպես Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման ուղի» վերնագրով:
Արա Պապյանն առաջին մարդն է, ով, մանրազնին ուսաումնասիրելով Վ.Վիլսոնի Իրավարար վճիռը, տպագրել է դրա մասին աշխատություններ: Արատտայի սաներին նա հիմնովին, բայց և մատչելի կերպով ներկայացրեց հայ-թուրքական սահմանին վերաբերող պայմանագրերը: Դրանք 5-ն են՝ Սևրի, Ալեքսանդրապոլի, Մոսկվայի, Կարսի և Լոզանի: Ուսանողների հետ հարցուպատասխանով Արա Պապյանը նրանց ցույց տվեց, որ Ալեքսանդրապոլի, Մոսկվայի և Կարսի պայմանգրերը ամենևին էլ պայմանագրեր չեն համարվում: Քանի որ պայմանագիրը պետք է կնքվի միջազգային սուբյեկտների՝ պետությունների միջև: Մարդկանց երկու խմբեր չեն կարող պայմանագիր կնքել, դա կարող է կոչվել օրինակ՝համաձայնագիր, և ոչ մի կերպ չի կարող օրինական համարվել: Պապյանը պարզաբանեց Լոզանի պայմանագրի վերաբերյալ տարածված մի սխալ տեղեկություն, այն է, թե Լոզանի պայմանագիրը չեզոք է հայտարարել Սևրինը: «Այդպես ասողները իրենց ասածները հաստատող հոդված չեն կարողանում ցույց տալ Լոզանի պայմանագրում: Որովհետև չկա», - նշեց քաղաքագետը: Սևրի պայմանագրի մասին Պապյանը ասաց, որ այն վավերականացված չէ, չնայած օրինական է:
Արատտայի երթը ապրիլի 24-ին

Աննա Կարապետյան
вторник, 16 апреля 2013 г.
Ապրիլի 6-ին մեկնարկեցին դասընթացները

Բացման խոսքով հանդես եկավ Արատտա ուսանողական շարժման
հիմնադիր-նախագահ Հովհաննես Բասենցյանը,որից հետո ուսանողները ծանոթացան իրար հետ,կիսվեցին
տպավորություններով ,հանդես եկան ողջույնի խոսքով:Դասընթացին մասնակից անդամների մեջ գերակշռում էին տնտեսագետները,որոնք
մեծամասամբ Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի ուսանողներ էին:Բացի տնտեսագետներից
կային նաև Սոցիոլոգիայի,Հոգեբանության,Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներ:Մասնակիցների
ներկայանալուց ու ողջույնի խոսքից հետո Հովհաննես Բասենցյանը ներկայացրեց դասընթացների առարկաները,ժամանակացույցը և այն սկզբունքները,որոնց պետք է բավարարեն <<Արատտայի>> դասընթացների մասնակից անդամները:
суббота, 13 апреля 2013 г.
четверг, 28 марта 2013 г.
Շարժման դպրոց
՝
Հանրային կառավարում, տնտեսագիտություն, քաղաքագիտություն, հռետորական արվեստ, PR, տեղեկատվական համակարգեր, էթնո-հոգեբանություն, լրագրություն, պատմություն և այլն, ինչպես նաև մեզ մոտ դուք կսովորեք ինչպես գրել հոդվածներ, խոսել տեսախցիկի առջև:
Դասընթացները անվճար են և նպատակ ունեն աջակցելու ուսանողներին` կայանալու իրենց մասնագիտության և ուսման մեջ: Դասընթացները վարում են ոլորտի առաջատար մասնագետները:
Ընդունելությունը կատարվում է հարցազրույցով:
Դասընթացների տևողությունը 3 ամիս է (շաբաթական 2 օր): Դասընթացների վերջում կազմակերպվելու են ակտիվ արշավներՙՙՙ որոնց ավարտից հետո կտրվեն վկայականներ:
Դպրոցին կարող է դիմել ցանկացած ուսանող: Դիմելու վերջնաժամկետն է մարտի 30-ը:
Դիմել կարող եք 010 54 68 41, 077 59 59 34 հեռախոսահամարներով:
Հասցե` Դեղատան 15/1:
среда, 27 марта 2013 г.
Արատտա երկրի պատմություն
Այսօր հայտնի առաջին պատմական տեղեկությունները հայկական լեռնաշխարհի մասին պահպանվել են շումերական սեպագիր արձանագրություններում և վերաբերում են ք.ա. XXVIII-XXVII դարերին: Այդ արձանագրություններում հիշատակվում է Արատտա վաղ պետական կազմավորումը: Արատտա անունն իրավամբ համադրվում է Արարատի հետ, ինչն առավել ակնառու է համաշխարհային ջրհեղեղի մասին շումերական և աստվածաշնչյան պատմությունների համեմատությունից: Դրանցում համապատասխանաբար Արատտան և Արարատն են հանդես գալիս իբրև փրկության վայր: Շումերա-Աքքադական սեպագիր արձանագրությունների շնորհիվ տեղկանում ենք, որ հայկական լեռնաշխարհի՝ այսօր հայտնի հնագույն պետության՝ Արատտայի հովանավոր աստվածը Հայկն էր՝ իմաստության և տիեզերական ջրերի Հայա աստծո որդին: Նրա պաշտամունքը կապվում է հայկական լեռնաշխարհի՝ Եփրատ և Տիգրիս գետերի ակունքների հետ: Հայոց նախաքրիստոնեական ավանդազրույցի համաձայն՝ մեր ժողովուրդը համարվել է արարչագործ Հայա աստծո և նրա որդի Հայկ դյուցազնի ժառանգը՝ կրելով արարչագործ աստծո անունը:
пятница, 22 марта 2013 г.
Բաց նամակ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին <<Արատտա>> ուսանողական շարժման կողմից
2012 թ-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը հայտարարվեց գրքի համաշխարհային մայրաքաղաք: Սակայն, ցավոք սրտի, մեր մայրաքաղաքում քիչ են գրախանութները, իսկ գրքի տոնավաճառները իսպառ բացակայում են:
Սրան գումարվում է նաև այն, որ Մետրոյի <<Երիտասարդական>> կայարանին հարող գետնանցումի վերանորոգման պատճառով գրավաճառները ստիպված են եղել դուրս գալ այնտեղից: Արդյունքում գրքերը մնացել են բարձիթողի վիճակում: Ուզում ենք հիշեցնել, որ յուրաքանչյուր մայրաքաղաքի պատիվն է ունենալ գրքի մի քանի տոնավաճառներ: Հատկապես հայոց պետականության պատիվն է Երևանում ունենալ գրքի գեթ մեկ մշտական տոնավաճառ:
Երևանի քաղաքապետարանը գրավաճառներին առաջարկել է երկու վայր, որտեղ հնարավոր չէ գիրք վաճառել` տարածքով փոքր են, կեղտոտ և հեռու են ԲՈՒՀ-երից:
Մե՛նք, որպես գրքասեր և ընթերցանության ջատագով ուսանողներ, պահանջում ենք.
• Բացել տոնավաճառ ուսանողներին հարմար վայրում, ինչպիսին կարող է լինել Նալբանդյան փողոցի սկզբում գտնվող ընդարձակ տարածությունը:
• Մինչև տոնավաճառի բացումը գրավաճառներին արագ տրամադրել ժամանակավոր տարածք հետևյալ վայրերից մեկում` Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախասրահներից մեկում, Մետրոյի <<Հանրապետության Հրապարակ>> կայարանի գետնանցումի փակ տարածքում, Մետրոյի <<Երիտասարդական>> կայարանի հարևանությամբ գործող սրճարանների տարածքում (սրճարանի տերերը համաձայն են աջակցել քաղաքապետարանի թույլտվության առկայության դեպքում):
• Վերահսկողություն իրականացնել գրավաճառներից գանձվող տարածքի վարձի և հարկերի վրա, որպեսզի ապահովվի գրքերի ցածր գինը:
Հուսով ենք` քաղաքապետարանի որոշումը կվերանայվի մեր պահանջներին համապատասխան:
<<Արատտա>> ուսանողական շարժում
22.03.2013
среда, 20 марта 2013 г.
Արատտա ուսանողական շարժում

Արատտա ուսանողական շարժումը աջակցում է ուսանողներին` կայանալու իրենց մասնագիտության մեջ, ստանալու գործնական գիտելիքներ:
Նշանաբանն է` միավորենք գիտելիքն ու փորձը հանուն ազգային խնդիրների լուծման:
Նպատակներն են.
- Միավորել ամբողջ ուսանողությանը մեկ հավաքական կառույցի ներքո,
- Ակտիվ հասարակական մասնակցություն ունենալ ՀՀ-ում տեղի ունեցող հասարակական-քաղաքական, մշակութային իրադարձություններին,
- Կազմակերպել տարբեր հասարակական-քաղաքական, մշակութային միջոցառումներ`
ելնելով ուսանողների շահերից,
- Աջակցել ուսանողներին` կայանալու իրենց
մասնագիտության և ուսման մեջ,
- Խրախուսել ուսանողների ակտիվ մասնակցությունը հասարակական կյանքին,
- Նպաստել ուսանողների ազգային ինքնագիտակցության բարձրացմանը,
- Փոխհամագործակցել այլ հասարակական կազմակերպությունների հետ:
Подписаться на:
Сообщения (Atom)