Այսօր հայտնի առաջին պատմական տեղեկությունները հայկական լեռնաշխարհի մասին պահպանվել են շումերական սեպագիր արձանագրություններում և վերաբերում են ք.ա. XXVIII-XXVII դարերին: Այդ արձանագրություններում հիշատակվում է Արատտա վաղ պետական կազմավորումը: Արատտա անունն իրավամբ համադրվում է Արարատի հետ, ինչն առավել ակնառու է համաշխարհային ջրհեղեղի մասին շումերական և աստվածաշնչյան պատմությունների համեմատությունից: Դրանցում համապատասխանաբար Արատտան և Արարատն են հանդես գալիս իբրև փրկության վայր: Շումերա-Աքքադական սեպագիր արձանագրությունների շնորհիվ տեղկանում ենք, որ հայկական լեռնաշխարհի՝ այսօր հայտնի հնագույն պետության՝ Արատտայի հովանավոր աստվածը Հայկն էր՝ իմաստության և տիեզերական ջրերի Հայա աստծո որդին: Նրա պաշտամունքը կապվում է հայկական լեռնաշխարհի՝ Եփրատ և Տիգրիս գետերի ակունքների հետ: Հայոց նախաքրիստոնեական ավանդազրույցի համաձայն՝ մեր ժողովուրդը համարվել է արարչագործ Հայա աստծո և նրա որդի Հայկ դյուցազնի ժառանգը՝ կրելով արարչագործ աստծո անունը:
Արատտան եղել է աստվածապետական (կրոնապետական կամ թեոկրատական) կարգերով երկիր: Դա պետական կառավարման այն ձևն է, որում և' աշխարհիկ, և' հոգևոր ողջ իշխանությանը տիրում էր հոգևոր դասը, որն էլ աստծու անունից կառավարում էր երկիրը: Արատտայի արքան միևնույն ժամանակ երկրի գերագույն քուրմն էր: Երկրի ճակատագրին վերաբերող կարևոր հարցերի լուծման համար քրմապետ-արքան գումարում էր ավագների ժողով: Հիշատակվում է երկրի գլխավոր տնտեսական պաշտոնյան, որը կոչվում էր «կառավարիչ»:
Շումերական բնագրերը տեղեկություններ են պահպանել Արատտայի բանակի և պարսպապատ մայրաքաղաքի մասին: Արատտայի մասին կարևորագույն տեղեկություններից մեկը երկրում սեփական գրի գործածության փաստն է, ինչն ապացուցում է նաև Հայկական լեռնաշխարհից հայտնաբերված Ք.ա. III հազարամյակի մեհենագիր հուշարձաններով, որոնք դեռևս վերծանված չեն:
Ք.ա. XXVIII-XXVII դարերում Արատտայից Շումեր էին գնում ճարտարապետներ` այնտեղ մեծ շինություններ կառուցելու նպատակով: Արատտայի հիշատակության ժամանակաշրջանում Հայկական լեռնաշխարհը, ինչպես արդեն գիտեք, միավորված էր մեկ մշակութային գոտում:

Նյութի հեղինակ` Արտակ Մովսիսյան
Комментариев нет:
Отправить комментарий