вторник, 16 апреля 2013 г.

Ապրիլի 6-ին մեկնարկեցին դասընթացները


Ապրիլի 6-ին մեկնարկեցին Արատտա ուսանողական շարժման կազմակերպած դասընթացները:Դահլիճում հավաքվել էին տարբեր բուհերից եկած և  հարզացրույցի փուլը հաղթահարած ուսանողներ: Ասեղ գցելու տեղ չկար: Բոլորը ոգևորված  էին,երևում էր ,որ ուսանողական շարժումն ու կազմակերված եռամսյա դասընթացները նրանց շատ են հետաքրքրել:
Բացման խոսքով հանդես եկավ Արատտա ուսանողական շարժման հիմնադիր-նախագահ Հովհաննես Բասենցյանը,որից հետո ուսանողները ծանոթացան իրար հետ,կիսվեցին տպավորություններով ,հանդես եկան ողջույնի խոսքով:Դասընթացին մասնակից  անդամների մեջ գերակշռում էին տնտեսագետները,որոնք մեծամասամբ Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի ուսանողներ էին:Բացի տնտեսագետներից կային նաև Սոցիոլոգիայի,Հոգեբանության,Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներ:Մասնակիցների ներկայանալուց ու ողջույնի խոսքից հետո Հովհաննես Բասենցյանը ներկայացրեց  դասընթացների առարկաները,ժամանակացույցը և այն սկզբունքները,որոնց   պետք է բավարարեն  <<Արատտայի>> դասընթացների մասնակից անդամները:

   
Դասընթացների ընթացքում երեխաները կծանոթանան հանրային կառավարմանը, քաղաքագիտությանը, տնտեսագիտությանը, հռետորական արվեստին, պատմությանը, էթնոհոգեբանությանը, լրագրությանը, և PR-ին,կսովորեն գրել հոդվածներ,խոսել տեսախցիկի առաջ:
Դասընթացները կվարեն ոլորտի առաջատար մասնագետները,որոնք կօգնեն ուսանողներին  կայանալ իրենց ուսման և մասնագիտության մեջ: Դասընթացների շրջանակներում մասնակիցներին կհանձնարարվի կարդալ գեղարվեստական,մասնագիտական գրականություն, ինչպես նաև էպոսներ և կրոններ:

Հոդված`Աննա Կարապետյան
Լուսանկարներ` Զեփյուռ Իզյան




















Комментариев нет:

Отправить комментарий