понедельник, 29 апреля 2013 г.

Արա Պապյանը սեմինար անցկացրեց «Արատտա» ուսանողական շարժման հետ

   Ապրիլի 27-ին Արատտա ուսանողական շարժումը հյուրընկալել էր աշխարհահռչակ քաղաքագետ,  դիվանագետ, իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Պապյանին: Նա սեմինար անցկացրեց ուսանողների հետ «Վուդրո Վիլսոնի Իրավարար վճիռը` որպես Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման ուղի»   վերնագրով:
 Արա Պապյանն առաջին մարդն է, ով, մանրազնին ուսաումնասիրելով Վ.Վիլսոնի Իրավարար վճիռը, տպագրել է դրա մասին աշխատություններ:  Արատտայի սաներին նա հիմնովին, բայց և մատչելի կերպով ներկայացրեց  հայ-թուրքական սահմանին վերաբերող պայմանագրերը: Դրանք 5-ն են՝ Սևրի, Ալեքսանդրապոլի, Մոսկվայի, Կարսի և Լոզանի: Ուսանողների հետ հարցուպատասխանով Արա Պապյանը նրանց ցույց տվեց, որ Ալեքսանդրապոլի, Մոսկվայի և Կարսի պայմանգրերը ամենևին էլ պայմանագրեր չեն համարվում: Քանի որ պայմանագիրը պետք է կնքվի միջազգային սուբյեկտների՝ պետությունների միջև: Մարդկանց երկու խմբեր չեն կարող պայմանագիր կնքել, դա կարող է կոչվել օրինակ՝համաձայնագիր, և ոչ մի կերպ չի կարող օրինական համարվել: Պապյանը պարզաբանեց Լոզանի պայմանագրի վերաբերյալ տարածված մի սխալ տեղեկություն, այն է, թե Լոզանի պայմանագիրը չեզոք է հայտարարել Սևրինը: «Այդպես ասողները իրենց ասածները հաստատող հոդված չեն կարողանում ցույց տալ Լոզանի պայմանագրում: Որովհետև չկա», - նշեց քաղաքագետը: Սևրի պայմանագրի մասին Պապյանը ասաց, որ այն վավերականացված չէ, չնայած  օրինական է:

Արատտայի երթը ապրիլի 24-ին


Շաբաթ օրը՝ ապրիլի 24-ին , <<Արատտա>> ուսանողական շարժման հերթական դասի ավարտից հետո շարժման անդամները հիմնադիր Հովհաննես Բասենցյանի հետ միասին շարժվեցին Ծիծեռնակաբերդ՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: <<Արատտա>>-յի ուսանողների երթը մեկնարկեց Բարեկամություն մետրոյին հարակից տարածքից: Ուսանողներ ծաղիկները ձեռքներին շարժվեցին Ծիծեռնակաբերդի ճանապարհով:Քայլում էին միասնական` երեք շարքով,իրար թևանցուկ արած:Խմբի համախմբվածությունը արժանացավ և Ծիծեռնակաբերդ գնացողների,և լրագրողների ուշադրությանը: Ուսանողներին առաջնորդում էր ոչ միայն շարժման հիմնադիրը,այլև <<Ոչ թե լաց,այլ պայքար>> պաստառը:Հենց այս պաստառը բարձրացրած `<<Արատտա>>-յի հիմնադիրն ու անդամները խոնարհվեցին անմար կրակի առաջ և դրեցին իրենց ծաղիկները: Այցը Ծիծեռնակաբերդ ևս մի դաս էր`ոչ պակաս կարևոր ու անհրաժեշտ <<Արատտա>>-յի ուսանողների համար,քան մնացած դասերը:




Աննա Կարապետյան

вторник, 16 апреля 2013 г.

Ապրիլի 6-ին մեկնարկեցին դասընթացները


Ապրիլի 6-ին մեկնարկեցին Արատտա ուսանողական շարժման կազմակերպած դասընթացները:Դահլիճում հավաքվել էին տարբեր բուհերից եկած և  հարզացրույցի փուլը հաղթահարած ուսանողներ: Ասեղ գցելու տեղ չկար: Բոլորը ոգևորված  էին,երևում էր ,որ ուսանողական շարժումն ու կազմակերված եռամսյա դասընթացները նրանց շատ են հետաքրքրել:
Բացման խոսքով հանդես եկավ Արատտա ուսանողական շարժման հիմնադիր-նախագահ Հովհաննես Բասենցյանը,որից հետո ուսանողները ծանոթացան իրար հետ,կիսվեցին տպավորություններով ,հանդես եկան ողջույնի խոսքով:Դասընթացին մասնակից  անդամների մեջ գերակշռում էին տնտեսագետները,որոնք մեծամասամբ Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի ուսանողներ էին:Բացի տնտեսագետներից կային նաև Սոցիոլոգիայի,Հոգեբանության,Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներ:Մասնակիցների ներկայանալուց ու ողջույնի խոսքից հետո Հովհաննես Բասենցյանը ներկայացրեց  դասընթացների առարկաները,ժամանակացույցը և այն սկզբունքները,որոնց   պետք է բավարարեն  <<Արատտայի>> դասընթացների մասնակից անդամները:

Երիտասարդականի գրքերը