среда, 20 марта 2013 г.

Արատտա ուսանողական շարժում


«Արատտա» ուսանողական շարժումը միավորում է ուսանողներին մեկ հավաքական կառույցի ներքո` նպատակ ունենալով խրախուսել ուսանողների ակտիվ մասնակցությունը հասարակական-քաղաքական, մշակութային կյանքին, բարձրացնել ուսանողների ազգային ինքնագիտակցությունը:
Արատտա ուսանողական շարժումը աջակցում է ուսանողներին` կայանալու իրենց մասնագիտության մեջ, ստանալու գործնական գիտելիքներ:

Նշանաբանն է` միավորենք գիտելիքն ու փորձը հանուն ազգային խնդիրների լուծման:

Նպատակներն են.
  • Միավորել ամբողջ ուսանողությանը մեկ հավաքական կառույցի ներքո,
  • Ակտիվ հասարակական մասնակցություն ունենալ ՀՀ-ում տեղի ունեցող հասարակական-քաղաքական, մշակութային իրադարձություններին,
  • Կազմակերպել տարբեր հասարակական-քաղաքական, մշակութային միջոցառումներ` ելնելով ուսանողների շահերից,
  • Աջակցել ուսանողներին` կայանալու իրենց մասնագիտության և ուսման մեջ,
  • Խրախուսել ուսանողների ակտիվ մասնակցությունը հասարակական կյանքին,
  • Նպաստել ուսանողների ազգային ինքնագիտակցության բարձրացմանը,
  • Փոխհամագործակցել այլ հասարակական կազմակերպությունների հետ: 


Արատտա ուսանողական շարժումը.
  • Կազմակերպում է հասարակական-քաղաքական ոլորտի դասընթացներ / հռետորական արվեստ, PR, տեղեկատվական համակարգեր, քաղաքականություն, էթնո-հոգեբանություն/
  • Իրականացնում է մշակութային ակտիվ գործունեություն /ցուցահանդեսներ, ֆիլմերի դիտում-քննարկումներ, այլ մշակութային միջոցառումներ/
  • Կազմակերպում է քննարկումներ և բանավեճեր արդի հասարակական-քաղաքական, մշակութային հիմնախնդիրների շուրջ:
Միջոցառումները

  •  Ծավալում է մշակութային ակտիվ գործունեություն (ցուցահանդեսներ, ֆիլմերի դիտում-քննարկումներ, այլ միջոցառումներ),
  •  Կազմակերպում է քննարկումներ և բանավեճեր արդի հասարակական-քաղաքական, մշակութային հիմնախնդիրների շուրջ,
  •  Կազմակերպում է միջազգային կազմակերպությունների մոդելներ,
  •  Բնագիտական ֆակուլտետներում սովորող ուսանողների համար կազմակերպում է գիտաժողովներ` ուսանողներին հետաքրքրող թեմաներով:



Комментариев нет:

Отправить комментарий